Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օտարերկրյա փորձագետներն առաջին անգամ կարողացել են հասնել Boeing-ի կործանման վայր

Օտարերկրյա փորձագետներն առաջին անգամ կարողացել են հասնել Boeing-ի 
կործանման վայր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա փորձագետների միջազգային խումբը հուլիսի 31-ին առաջին անգամ կարողացել է հասնել Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines-ի մարդատար ինքնաթիռի կործանման վայր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Սպասվում է, որ Նիդեռլանդներից ու Ավստրալիայից ժամանած փորձագետներն առաջին փուլում կզբաղվեն վթարի զոհերի մարմնամասերի եւ ուղեւորների ու անձնակազմի անդամների անձնական իրերի որոնմամբ:

"Boeing-777"-ը, որը MH17 չվերթն Էր կատարում Ամստերդամ-Քուալա Լումպուր ուղեգծով, հուլիսի 17-ին կործանվել Է Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվում Էր 298 ուղեւոր. նրանք բոլորը զոհվել են:

Ավելի վաղ օտարերկրյա փորձագետներն այդ տարածաշրջանում զինված բախումների պատճառով քանիցս հետաձգել Էին ուղեւորությունը ինքնաթիռի կործանման վայր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]