Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի 12 գրադարաններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Մայրաքաղաքի 12 գրադարաններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող 12 գրադարաններում ընթանում են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Մի շարք գրադարաններում նմանատիպ աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, և գրադարանները հանձնվել են ընթերցողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝  ներկայացնելով մշակույթի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: 

«Գրադարաններից հինգում նորոգման աշխատանքներն ավարտվել են: Մինչև հոկտեմբերի վերջ բոլոր 12 գրադարանները վերանորոգված կլինեն: Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում գրադարաններին: Դեռևս 2012 թվականին, երբ Երևանը դարձել էր Գրքի համաշխարհային մայրաքաղաք, քաղաքապետը հնչեցրեց մի շարք խոստումներ, խոստացավ լուծել նաև գրադարանների և ընթերցասրահների վերանորոգման խնդիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ Գրքի համաշխարհային մայրաքաղաք  ծրագրին զուգահեռ արդեն երրորդ տարին իրականացվում է մի ծրագիր, ըստ որի քաղաքապետարանը զգալի գրականությամբ է համալրում գրադարանները: «Մասնավորապես այս տարի ՝ 145 հեղինակների 4800 կտոր գիրք է ձեռք բերվել և նվիրատվության կարգով բաշխվել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ վարչական շրջանների ենթակայության ներքո գործող գրադարաններին»,-նշեց Սուքիասյանը:

Նա ընդգծեց, որ գրադարանային ֆոնդը 2014թ. առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, համալրվել է 22 հազար կտոր գրքով: «2013-ին կազմել է 16090, իսկ 2014-ին՝ 17000: Ընթերցողների թիվն ավելացել է 9448-ով: Սա նույնպես լուրջ ցուցանիշ է, և ոգևորիչ երևույթ: Սա հավաստում է գրքի նկատմամբ հարգանքը և ընթերցանության զարթոնքը: Ընթերցողների քանակն այս տարի աննախադեպ է եղել»,-փաստեց Արամ Սուքիասյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]