Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպառողական շուկայում հուլիսին արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում

Սպառողական շուկայում հուլիսին արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.4 տոկոս հավելաճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հուլիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.5 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.4 տոկոս:

2014թ. հունվար-հուլիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5 տոկոս հավելաճ):

2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`99.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 101.1 տոկոս, ծառայությունների սակագներինը` 102.2 տոկոս, իսկ հունվար-հուլիսին 2013թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 103.4 տոկոս, 101.8, 102.2 և 107.3 տոկոս:

2014թ. հուլիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 116.6 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 117.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 113.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝117.3 տոկոս:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.9-0.7 տոկոսով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:  Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.8 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]