Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում մշակված երկրորդ ծրագիրը

Կառավարությունը հաստատեց «Բաց կառավարման գործընկերության» 
շրջանակում 
մշակված  երկրորդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագրին: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին ծրագիրը  հաջողությամբ ավարտվել է 2013 թվականին: «Երկրորդ ծրագիրը կազմվել է կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն:  Ծրագրի նպատակն է խթանել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ երկրորդ գործողությունների ծրագրով Կառավարությունը հանձն է առնում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք նպատակաուղղված են կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, միտված են տեղեկատվության մատչելիության խթանմանը և կոռուպցիայի վերացմանը: 

2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) նախաձեռնությանը: 
Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]