Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երաժշտական և արվեստի դպրոցներում սովորողների թիվն աճել է

Երաժշտական և արվեստի դպրոցներում սովորողների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում 2014թ. առաջին կիսամյակի տվյալներով սովորում է 10154 աշակերտ: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սովորողների թիվը: 2013 թվականի առաջին կիսամյակում նման հաստատություններում սովորել է 9636 աշակերտ:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝  ներկայացնելով մշակույթի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: 

«Այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 12 երաժշտական և արվեստի դպրոցներում:Սա աննախադեպ է, քանի որ առաջին անգամ է այսօրինակ ուշադրություն դարձվում մշակութային կրթական հաստատություններին:12 կրթօջախները մեր քաղաքի բոլոր երաժշտական և արվեստի դպրոցների կեսն են»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են երաժշտական և արվեստի 25 դպրոցներ, 17 մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ, ինչպես նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը և «Հայ-Արտ» ՓԲԸ-ն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]