1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի կենտրոնում քաղաքաշինական ծրագիր կիրականացվի

Երևանի կենտրոնում քաղաքաշինական ծրագիր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական ծրագիր: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տորան Մարգարյանը` հավելելով, որ  ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: «Ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումu առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և ոչ ֆունկցիոնալ շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղական և քարե ավտոտնակներով, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպեu նաև հիմնովին նորացվելու է ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարգարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր կլինի տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածք հանձնել ՀՀ ոստիկանությանը:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենք-շինությունների իրացում և տեղում նոր շենքի կառուցում:  Դա նպատակ ունի ապահովելու ներդաշնակ կառուցապատում, ինչպեu նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող uտորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]