1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը

Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 1367-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 315-ը երեխաներ են: Իսկ վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը: Իսրայելական օդուժը հուլիսի 31-ին կրկին ռմբակոծել է ՄԱԿ-ին պատկանող դպրոցի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զոհ և 15 վիրավոր է գրանցվել:

Նախօրեինռմբակոծության հետևանքով զոհվել է 131 մարդ և վիրավորվել շուրջ 350-ը:

Մյուս կողմից` իսրայելական կառավարությունը թույլատրել է բանակը համալրել 16 հազար պահեստայիններով` Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակելու նպատակով: Իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ՝ նման կերպ փորձելով վնաս հասցել ՀԱՄԱՍ-ի ռազմավարությանը:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]