Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոմսում ականապատ մեքենայի պայթյունից մոտ 30 մարդ է տուժել

Հոմսում ականապատ մեքենայի պայթյունից մոտ 30 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմս քաղաքի Ուադի Զահաբ թաղամասում հուլիսի 30-ին ականապատ մեքենայի պայթյունից 2 քաղաքացիներ զոհվել են, վիրավորվել են 26-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ահաբեկիչների իրականացրած պայթյունը նյութական մեծ վնասներ է պատճառել մերձակայքում գտնվող տներին, առևտրի կենտրոններին, մեքենաներին: Բեյթ Տաուիլ փողոցը, որտեղ որոտացել է պայթյունը, մարդաշատ վայր է և բազմաթիվ խանութներ կան: Ավելի վաղ, հուլիսի 29-ին ևս մեկ ականապատ մեքենա պայթել էր Հոմսի հայկական թաղամասում, որի հետևանքով 7 քաղաքացիներ զոհվել, 21-ը վիրավորվել էին: Թաղամասում այժմ հայեր չեն բնակվում, պարզապես անունը հնուց մնացել է հայկական:

Սիրիայի տարբեր շրջաններում սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինված խմբավորումներին: Դամասկոսի մերձակայքում գտնվող Մլիհե գյուղում՝ հագուստի արտադրամասի մոտ, հայտնաբերվել է 8 մետր խորությամբ և 80 մետր լայնությամբ թունել, որը զինյալներն օգտագործում էին զենքեր տեղափոխելու համար:

Դամասկոսի մոտ գտնվող Զաբադանի քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են ոչնչացվել: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Դարաայի գյուղերում, մասնավորապես Անխել, Թել Մատուկ, Թել Ֆադի գյուղերում: Բանակը կանխել է զինյալների հարձակումը Ջադդիա գյուղում ռազմական հենակետի վրա:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]