Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի 111-րդ տարեդարձին նվիրված համերգ տեղի կունենա Անգլիայում

Արամ Խաչատրյանի 111-րդ տարեդարձին նվիրված համերգ տեղի կունենա Անգլիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-րդ տարեդարձին նվիրված համերգ տեղի կունենա Անգլիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին «Սուրբ Հովհաննես» (Սմիթ հրապարակ) համերգասրահում` «Թեքեյան» մշակութային միության նախձեռնությամբ:

Ելույթ կունենան հայ տաղանդավոր ջութակարուհի Անի Բատիկյանը և միջազգային ճանաչում վայելող դաշնակահար Բենջամին Ֆրիհը: Համերգային ծրագրում ներառված են Խաչատրյանի հայտնի գործերից «Սուսերով պարը» «Գայանե» բալետից, հատվածներ` «Սպարտակ» բալետից, Պար ջութակի և դաշնամուրի համար:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում: Նա տաղանդավոր կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում: ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]