1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են մարտական գործողությունները մալայզիական Boeing-ի կործանման գոտում

Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են մարտական գործողությունները 
մալայզիական Boeing-ի կործանման գոտում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են հարձակողական մարտական գործողությունները՝ հուլիսի 31-ը հայտարարելով ԵԱՀԿ-ի օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Boeing-777-ի աղետի վայրի մերձակայքում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պահանջի կապակցությամբ ՀԱԳ-ի անցկացման գոտում՝ Դոնեցկի մարզում, հայտարարված Է ԵԱՀԿ-ի օր: Դա արվել Է Boeing-777 մարդատար ինքնաթիռի ընկնելու գոտում միջազգային փորձագետների լիարժեք աշխատանքն ապահովելու նպատակով: Հուլիսի 31-ին ՀԱԳ-ի ակտիվ փուլին մասնակցող զորքերը մարտական գործողություններ չեն վարի, բացի հարձակումներից սեփական դիրքերը պաշտպանելուց»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ռոսավիացիայի ներկայացուցիչները ժամանել են Կիեւ՝ մասնակցելու ավիաաղետի հետաքննությանը: Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, ռուս մասնագետները մտադիր են հանդիպել ավիաղետի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Ժիզբերտ Վոգելաարի հետ եւ նրան տրամադրել հետաքննության վերաբերյալ բոլոր նյութերը:

«Այսօր իսկ ռուս մասնագետները հնարավորության դեպքում կփորձեն հասնել ինքնաթիռի կործանման վայր եւ հետաքննության միջազգային հանձնաժողովի մասնագետների հետ միասին տեղում ուսումնասիրել օդանավի բաղադրիչների վիճակը»,-նշել են մամուլի ծառայությունում:  

Մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հույս ունի մեկ ամսվա ընթացքում ավարտել ուժային գործողությունը երկրի արեւելքում:

«Ես չԷի ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, բայց ակտիվ փուլը կավարտվի ոչ հեռու ապագայում... Հավանաբար դա կլինի մեկ ամսից ոչ շուտ»,-ասել Է գլխավոր շտաբի պետը «Նովայա վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]