Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը

Լուգանսկում սպանվել է ադրբեջանական 
        համայնքի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը` Ուկրաինայի Լուգանսկի մարզի ադրբեջանցիների կոնգրեսի 53-ամյա փոխնախագահ Թելման Ջաֆարովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուղուրլուեւը:

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կամենկա գյուղի մերձակայքում: Նրա հետ հրազենային վիրավորում են ստացել եւս երեք ադրբեջանցիներ: Համարվում է, որ նրանք անհայտ կորել են: Նշվում է, որ ադրբեջանցիները գնդակոծության են ենթարկվել, երբ տավարը դուրս են բերել ֆերմերային տնտեսությունից: Սպանության դրդապատճառները հայտնի չեն:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]