Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամազոնի հնդկացի ցեղախումբն առաջին անգամ դուրս է եկել ապաստանից եւ փորձել շփվել արտաքին աշխարհի հետ

Ամազոնի հնդկացի ցեղախումբն առաջին անգամ դուրս է եկել ապաստանից եւ փորձել 
շփվել արտաքին աշխարհի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում գործող հնդկական ազգային հիմնադրամը տարածել է տեսագրություն, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է Ամազոնի անտառներում բնակվող հնդկացի մի ցեղ կիսամերկ ու զինված դուրս գալիս իր ապաստաններից եւ փորձում շփումներ հաստատել տեղացի բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, նրանք հայտնվել են Բրազիլիայի Ակրա նահանգում, Էնվիրա գետի հարեւանությամբ` Պերուի հետ սահմանագծին: Հնդկացի ցեղին մոտեցել են տեղացի Աշանիկով ցեղի ներկայացուցիչներ, որոնք, սակայն, քաղաքակիրթ են ու ապրում են այլ պայմաններում: Աշանիկովի ցեղախմբի ներկայացուցիչը հյուրերին բանան է հյուրասիրել, ովքեր ընդունել են նվերը, սակայն իրենց պահել են զգուշավոր եւ մի փոքր վախեցած:

Globo հեռուստաընկերության փոխանցմամբ, Ամազոնի անտառներից դուրս եկած հնդկացիները «պանո» լեզավխմբի կրողներին են: Ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված են եղել հատել սահմանը, քանի որ իրենց բնակավայրերում տեղի են ունենում անօրինական ծառահատումներ եւ այնտեղ գործունեություն են ծավալում թմրամաֆիայի ներկայացուցիչները: Բրազիլական Ամազոն անտառում են ապրում աշխարհի ամենամեծ թվով ցեղախմբերը, ովքեր պահպանում են իրենց ավանդույթներն ու հեռու են քաղաքակրթությունից: Ըստ Բրազիլիայի կառավարության ներկայացրած տվյալների, նման ցեղախմբերի թիվը Ամազոնում գերազանցում է 80-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]