Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հալեպին բժշկական օգնություն է տրամադրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հալեպին բժշկական 
օգնություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայի Կարմիր Մահիկի հետ համագործակցությամբ և Հալեպի մարզպետարանի աջակցությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի բնակիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բժշկական օգնությունը կբաժանվի ահաբեկչական հարձակումներից տուժած բնակիչներին:

Հալեպի Առողջապահության ոլորտի ղեկավար Մուհամմադ Հազուրին նշել է, որ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են տարբեր տեսակի դեղորայք, բժկական գործիքներ, երեխաների համար նախատեսված հաբեր: Օգնությունը նախատեսված է ավելի քան հազար հիվանդի համար և կտրամադրվի ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ գտնվող 4 հիվանդանոցի:

Հալեպում ավելի քան 2 տարի շարունակվող բախումների հետևանքով բնակիչները հայտնվել են ծանր իրավիճակում: Մի կողմից ջրի, էլեկտրականության բացակայությունը, մյուս կողմից ամենօրյա ռմբակոծությունները և կառավարական ուժերի ու զինված խմբավորումների միջև բախումները քաոսային վիճակ են ստեղծել քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]