Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրեցի անօթևան շահառուների մեծ մասը կողմ է բնակարանի գնման վկայագրերի ծրագրին

Գյումրեցի անօթևան շահառուների մեծ մասը կողմ է բնակարանի գնման վկայագրերի ծրագրին

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի անօթևան շահառուների մեծ մասը կողմ է բնակարանի գնման վկայագրերի ծրագրին: Այս մասին հուլիսի 30-ին Գյումրու քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ վկայակոչելով քաղաքապետարանի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի կողմից շահառու ընտանքիների միջև կատարած գրավոր հարցումների արդյունքները: 

Նշենք, որ 439 շահառուից հարցմանը մասնակցել է 367-ը, մյուսները կա'մ բացակայել են քաղաքից, կա'մ  նրանց տվյալները բաժինը չի գտել: Համաձայն  այդ արդյունքերի՝ 367 շահառուից քաղաքում կառուցապատմանը կողմ է եղել 108-ը, իսկ մյուս 259  բնակչները կողմ են արտահայտվել խնդրի լուծման վկայագրերի ծրագրին:

Օրերս Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականն է եղել Գյումրու քաղաքապետին՝ կատարել հարցում, որն էլ որոշելու է` խնդիրը լուծվելու է կառուցապատմա՞ն, թե՞ բնականի գնման վկայագրերի ծրագրի միջոցով:

Գյումրու քաղաքապետի հանձնարարականով, քաղաքապետարանի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժինն իրականացրել է  շահառու ընտանիքների գրավոր հարցում: Հարցման գործընթացը մեկնարկել էր հուլիսի 22-ից և տևել  մինչև հուլիսի 28-ը: Սամվել Բալասանյանը նշեց, որ ինքն ի սկզբանե կողմ է եղել կառուցապատմանը, բայց, հաշվի առնելով այս պահին Գյումրիում առկա ազատ բնակարանների թիվը (միայն ըստ անշարժ գույքի գործակալությունների տվյալների, կա  վաճառքի ենթակա 1500 բնակարան), այս փուլում դեմ չէ խնդրի լուծման նաև վկայագրերի տարբերակին: «ՀՀ կառավարությունը կկայացնի վերջնական որոշումը:  Եթե բնակիչների մեծ մասը որոշել է, որ պետք է իրականացվի վկայագրերի ծրագիրը՝ թող այդպես լինի, ոչ ոք դրանից չի տուժի, հակառակը` Գյումրու անշարժ գույքի շուկայում ակտիվ շարժ կգրանցվի: Բայց պետք է մշակվեն մեխանիզմներ, որ մարդիկ վկայագրերով անպայման գնեն բնակարանները, այլապես կխթանվի արտագաղթը: Պետք է մշակվի նաև մեխանիզմ, որն արգելի բանկերի հետ մարդկանց ներքին գործարքները, ինչն հանդիպել է նախկինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Բալասանյանը՝ չբացառելով, որ բնակիչների այս որոշման վրա կարող էին ազդել նաև նորակառույց թաղամասի բնակելիների շինարարական թերությունները և արդեն բնակարանատեր դարձած ընտանքիների դժգոհությունները՝ կապված բնակարաններում առկա այդ թերությունների հետ:

Ավելացնենք, որ Գյումրու քաղաքապետարանը հարցման արդյունքներն արդեն ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]