Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրին «կրիմինալ» չի կարող լինել՝ վստահ է Գյումրու քաղաքապետը

Գյումրին «կրիմինալ» չի կարող լինել՝ վստահ է Գյումրու քաղաքապետը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին շարունակում է մնալ մշակութային և մարզական քաղաք, և այն  չի կարող «կրիմինալ» քաղաք համարվել: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ վստահեցնելով, որ վերջին օրերին Գյումրիում գրանցված սպանությունների և արտակարգ դեպքերի  թվի ավելացումը զուտ պատահականություն է, որը չի կարող քող գցել քաղաքի բարոյահոգեբանական դրական մթնոլորտի վրա: 

«Երեկոյան բնակիչներն դուրս են գալիս քաղաք, զբոսնում, ուրախանում են, երեխաները ունեն խաղալու տեղ, միջավայր: Դրանք զուտ դեպքեր են: Այդպիսի դեպքեր բոլոր քաղաքներում էլ պատահում  են: Պետք չէ Գյումրուն «կրիմինալ»  պիտակը կպցնել: Գյումրին արհեստի ու արվեստի քաղաք է: Գյումրին «կրիմինալ» չի կարող լինել: Ճիշտ է, տհաճ է, բոլորս դատապարտում  ենք, բայց պետք է «լավ» ասենք, որ լավ բաներ լինեն»,- ավելացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրիում հուլիսի 24-25-ը տեղի է ունեցել սպանության 3 դեպք և 1 արտակարգ պատահար, դանակահարության  ևս 4 դեպք էլ գրանցվել է նաև հուլիս 28-29-ը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am