Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գեղարքունիքի Ախպրաձոր գյուղի բնակիչների հետ Վարդավառը նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Գեղարքունիքի Ախպրաձոր գյուղի բնակիչների հետ Վարդավառը նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղը, որը ծովի մակարդակից գտնվում է 2230 մետր բարձրության վրա եւ մասամբ բնակեցված է Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքներով, այս տարվա Վարդավառի տոնին հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանը, Հեֆերնը Ախպրաձոր է ժամանել անակնկալ, ցերեկվա կողմերը, թիկնապահների, վարորդի եւ ԱՄՆ խաղաղության կորպուսի` ազգությամբ հայ թարգմանիչ- կամավորների ուղեկցությամբ եւ գյուղում գտնվել  ավելի քան հինգ ժամ: Նա այցելել է դպրոց, ուսումնասիրել դպրոցի շենքային պայմանները, ուսումնական աշխատանքները, ցուցադրությունները, զրուցել դպրոցի տնօրինության, մանկավարժների եւ աշակերտների հետ, դպրոցի գրադարանին նվիրել անգլերեն գրականություն, իսկ դպրոցի տնօրենին պարգեւատրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հուշամեդալով:

Դպրոցի շենքից դուրս գալով` Ջոն Հեֆերնը ջրով լի պոլիէթիլենային շիշ է պահանջել, որով սկսել է ջուր  ցողել աշակերտների եւ տարեց ախպրաձորցիների վրա` փոխադարձաբար ջրվելով նրանց կողմից: Այնուհետ դեսպանը շրջել է գյուղի մերձակայքում, ծանոթացել Ախպրաձորի տարածքում պահպանված պատմության հուշարձաններին` հնագույն դամբարանադաշտերին, բնակատեղիների ավերակներին, խաչքարերին, գյուղի պատմությանը եւ ժողովրդագրությանը:

Դեսպանը հյուրընկալվել է յոթանասունվեցամյա Կիմա Ղուկասյանի տանը, հյուրասիրվել Վարդավառի հայկական ճոխ սեղանից եւ հեռացել ջերմ ու վառ տպավորություններով` իր հիացմունքը հայտնելով դժվարին կլիմայական պայմաններում ապրող ու արարող մարդկանցից:

Հուլիսի 30-ի հետկեսօրին դեսպան Ջոն Հեֆերնը հեռախոսազրույց է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` իր հիացմունքը հայտնելով համեմատաբար դժվարին կենսապայմաններում ապրող արարչագործ մարդկանցից եւ հորդորել մարզպետին` Ախպրաձորում աջակցել բնակչության կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական զարգացման ամենատարբեր ծրագրերի կենսագործման, մանավանդ` Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը կյանքի կոչելու խնդրին, ինչի մասին ՙԱրմենպրես՚-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]