Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԴԱՀԿԾ-ն տեսանյութով հիմնավորում է, որ «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ծանուցել է վտարման մասին

ԴԱՀԿԾ-ն տեսանյութով հիմնավորում է, որ «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային 
համալիր» ՓԲԸ-ին ծանուցել է վտարման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարդատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿԾ) հուլիսի 29-ին որոշում է կայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից, որոշման համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:

Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացվում է, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսանյութ՝ առանց մեկնաբանության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]