Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկամսյա կալանք է կիրառվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ

Երկամսյա կալանք է կիրառվել  Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի 
եղբոր սպանության  գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 30-ին կայացած նիստի վճռով երկամսյա կալանք է կիրառել  Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության  գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ: Նրա նկատմամբ, ով հանդիսանում էր ռազմական ոստիկանության  քրեական հետախուզության Գյումրու բաժնի պետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  առաջին և 235 հոդվածի երկրորդ մասերով:Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Ախուրյանի ոստիկանության բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ Գետք գյուղի անասնագոմերի հարևանությամբ, կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի: Օպերատիվ խումբը տեղում պարզել էր, որ սպանվածը 1964թ. ծնված Հարություն  Գրիգորյանն է, ով Գյումրու պետական  մանկավարժական  ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն  է: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության  հետքեր և հրազենային չորս վնասվածք՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև 9 մմ տրամաչափի  երկու գնդակ և 5 կրակված պարկուճ: Կասկածյալը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Հուլիսի 27-ին Արման Կատունյանը սպանության  մեջ կասլածվելու պատճառով ներկայացել էր Շիրակի մարզի ոստիկանական վարչություն:  Ըստ շրջանառվող վարկածի՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]