Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Այվազովսկու վրձինը վերականգնել պատրաստվող նկարչուհին կներկայանա ցուցահանդեսով

Այվազովսկու վրձինը վերականգնել պատրաստվող նկարչուհին կներկայանա 
ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Արտ» արվեստի կենտրոնն իր հարկի ներքո օգոստոսի 1-ին կհյուրընկալի ռուսաստաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի (Նարինե Աղաջանյան) «Վերականգնելով արժեքները» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն»–ի Հանրային կապերի բաժնից,  երիտասարդ նկարչուհին ցուցահանդեսից գոյացած միջոցներով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի՝ տարիներ առաջ գողացված վրձինը: Մոտավոր հաշվարկներով` բրոնզաձույլ վրձնի պատրաստումն ու տեղադրումը կարժենա 80-90 հազար դրամ: Նարի Յանը մտադիր է նաև տեսանկարահանող սարք տեղադրել հուշարձանի մոտ, որպեսզի նման վայրագությունները հետագայում բացառվեն:

Յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն` գնելով ներկայացված աշխատանքներից, կարող է դառնալ աշխարահռչակ հայ ծովանկարչի վրձնի վերականգնողը:

Տևական ժամանակ է՝ աշխարհահռչակ հայ ծովանկարչի հուշարձանը Երևանի կենտրոնում կանգնած է կոտրած վրձնի մնացուկը ձեռքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]