Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոտայքի մարզպետը հանդիպել է կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաների հետ

Կոտայքի մարզպետը հանդիպել է կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի 
սաների  հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը հանդիպել է Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում իրենց ամառային հանգիստն ու մարզական պարապմունքներն անցկացնող կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաների  հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ պաշտոնական հանդիպումը, Վարդավառի տոնի շրջանականերում պատանի մարզիկների համար Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ կազմակերպվել է մատաղի արարողություն: Վարդավառի ծիսական տոնի խորհուրդը ներկայացրել և մատաղի օրհնության կարգն իրականացրել է Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանը:

Պատանի մարզիկները Կոտայքի մարզպետին դիմավորել և ողջունել են առողջարանի մարզադաշտում կազմակերպված մարզական ցուցադրական վարժանքով, ներկայացրել կյոկուշինկայ կարատե մարզաձևի` իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը զրուցել է պատանի մարզիկների հետ, պատասխանել նրանց հարցերին և քննարկել ֆեդերացիայի հետ շարունակական համագործկացությանը միտված հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]