Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սեւանա լիճ 2014» շախմատային միջազգային մրցաշարում երեք տուրից հետո քառիշխանություն է

«Սեւանա լիճ 2014» շախմատային միջազգային մրցաշարում երեք տուրից հետո 
քառիշխանություն է

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հուլիսի 27-ից Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել է «Սեւանա լիճ 2014» շախմատային միջազգային 16-րդ կարգի մրցաշարը, որին մասնակցում են միջազգային կարգի 5 հայ, 2 ռուս, 2 ուկրաինացի եւ 1 հնդիկ գրոսմայստերներ: Հուլիսի 30-ի դրությամբ` արդեն խաղարկվել է երեք տուր, որոնց արդյունքում մրցանակային աղյուսակում տիրում է քառիշխանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Նիկողոսյանը, երեք տուրից հետո 2-ական միավոր են վաստակել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր- Սահակյանը, ՌԴ-ն ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեեւը եւ Սանամ Սյուգիրովը: Այս պահի դրությամբ ընթանում է 4-րդ տուրը, որտեղ միմյանց հետ ուժերը չափում են Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Ալեքսանդր Արեսշենկո - Սանտոշ Վիդիթ, Սանամ Սյուգիրով-Հովհաննես Գաբուզյան, Յուրի Կուզուբով- Սամվել Տեր- Սահակյան, Զավեն Անդրիասյան-Վլադիմիր Ֆեդոսեեւ զույգերը: Արդյունքները հայտնի կդառնան այսօր ուշ երեկոյան:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]