Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով. Սերժ Սարգսյան

Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ 
միջոցներով. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը և վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության: 

Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու և համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել: Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Նախագահի խոսքով, նման մոտեցման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ: Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեև հայտարարում է հակառակը: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ իսկ պատճառով է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում և մեծացնում լարվածությունը շփման գծում, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]