Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են սփյուռքի նախարարությունում

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են սփյուռքի 
նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների, Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման, երիտասարդ առաջնորդների, համայնքային գործի կազմակերպիչների,  հայոց լեզվի արագացված դասընթացների մասնակիցները հուլիսի 30-ին հանդիպել են նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ամառային դպրոցի մասնակիցներին` նախարարության ծրագրերին մասնակցելու համար: «Ես հավատում եմ, որ այս օրերը, որ անցկացրիք Հայաստանում, այն գիտելիքները, որ ձեռք բերեցիք դասընթացներին մասնակցելով՝ օգտակար կլինեն ձեր համայնքներում կյանքը կազմակերպելու, աշխուժացնելու համար: Կարևոր է, որ այսուհետ ավելի լավ կճանաչեք հայրենիքը, կընդլայնեք կապերը մյուս համայնքների հետ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ նախարարության ծրագրերը սփյուռքի մեր հայրենակիցներին ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու, այլև հայի ինքնության ամրապնդման, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելու և համախմբված գործունեություն ծավալելու հնարավորություն են ընձեռում, նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:

Ցուցադրվել է նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ, որում նախարարը տվել է սփյուռքի սահմանումը, խոսել նախարարության քաղաքականության իրականացման գործիքների ու հայապահպանության խնդիրները լուծելու առաջնահերթությունների մասին:

Նախարարը պատասխանել է մեկօրյա դպրոցների, դասագրքերի առաքման, բիզնեսի հարկերի, իսլամացած հայերի վերաբերյալ ներկաների հարցերին:

Ամփոփելով հարցուպատասխանը՝ նախարարը նշել է. «Դուք դրսում ձեր խելքով, վարքով, աշխատասիրությամբ հայի պատիվն եք բարձրացնում: Որքան Սփյուռքն ուժեղ լինի, ոչ թե մեծ, այլ ուժեղ, մեր պատիվն է: Արցախը մեր խիղճն է, ոգին: Հայաստանը մեր հույսը, մեր հավատն է, որի շուրջը մեր պատիվն ու խիղճը պիտի համախմբվեն»:

«Սփյուռք» ամառային դպրոցի վեց ուղղությունների դասընթացներին մասնակցում է 220-ից ավելի սփյուռքահայ երիտասարդ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իրանի, Շվեդիայի, Բելգիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքներից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]