Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելգիայում թուրքական ռեստորան շների մուտքը թույլատրվում է, հրեաներինը` ոչ

Բելգիայում թուրքական ռեստորան շների 
  մուտքը թույլատրվում է, հրեաներինը` ոչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում գտնվող թուրքական ռեստորաններից մեկի սեփականատերը ցուցանակ է փակցրել, որի վրա գրել է. «Շների մուտքը թոփւյլատրվում է, իսկ հրեաներինը` ոչ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ozgurgaste.com լրատվական կայքը, թուրք ռեստորանատիրոջ ցուցանակը մեծ աղմուկ է առաջացրել Բելգիայում: Հակահրեականության դեմ պայքարող բելգիական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են հարցը փոխադրել իրավական դաշտ: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ դա եւ բելգիաբնակ թուրքերի նման այլ դրսեւորումները Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած հակաիսրայելյան քաղաքականության արդյունքն են:  Նրանք հայտարարել են, որ Էրդողանը Թուրքիան վերածել է հակասեմիտական երկրի:

Կազմակերպությունների կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ եթե ժամանակին նացիստներն ասում էին «Հրեաների մուտքն արգելվում է, շներինը` ոչ», ապա այժմ թուրքերը հրեաներին շներից ցածր են դասում` ասելով «Շների մուտքը թույլատրվում է, հրեաներինը` ոչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]