Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդին

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հուլիսի 29-ի երեկոյան Բիքֆայայի վանքի իր գրասենյակում ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, ով Նորին Սրբությանը մանրամասն տեղեկացրել է Սիրիայի ծովափնյա շրջանների հայերին իր այցելության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ թեմակալ առաջնորդը  քահանաների և «ազգային»-ականների ընկերակցությամբ այցելել էր Տարտուս, Բանիաս և Սաֆիթա, ուր փոքրաթիվ հայերին միացել են իրենց բնակարանները և գործատեղերը պարտադրաբար լքած «նոր գաղթականներ»: Երեք օրերի այցելությունների ընթացքում, գոտեպնդող և հուսադրող մթնոլորտում վերոնշյալ քաղաքներում տեղի են ունեցել եկեղեցական արարողություններ, հանդիպումներ, վիճակագրական տվյալների և կարիքների հստակեցում, ինչպես նաև օժանդակությունների բաշխում:

Թեմակալ առաջնորդն ու ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների հաջորդ հանգրվանը եղել է Լաթաքիան, որտեղ նույնպես տեղի են ունեցել խորհրդակցական և կազմակերպչական հանդիպումներ տեղի եկեղեցու ներկայացուցիչների և Լաթաքիայի Շտապօգնության մարմնի հետ: Այցելության վերջին վայրը Քեսաբն էր: Հուլիսի 25-ին վերաօծվել է Գարադուրանի ս. Աստվածածին եկեղեցին: Այդ առիթով Սրբազանը ժողովրդին փոխանցել է իր օրհնությունն ու զորակցությունը սիրիահայության վերականգնման բոլոր ճիգերին: Հաջորդ օրը վերակազմակերպչական աշխատանքներ են կատարվել և հանդիպումներ են տեղի ունեցել  Քեսաբի Շտապօգնության մարմնի, եկեղեցիների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:

Կիրակի՝ հուլիսի 27-ին, Պայծառակերպության տոնի առթիվ, Ս. Պատարագ է մատուցվել վերաօծված եկեղեցում, որին մասնակցել են իրենց պապենական տները վերադարձած հայերը: Պատարագի ընթացքում, քարոզից հետո, ջրօրհնեքի ու աղօրհնեքի արարողություններ են կատարվել: Ապա տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Սիրիայի և հայության բոլոր նահատակների: Ապա Անդաստանի արարողությամբ օրհնվել են Սիրիայի հայ ժողովրդի զավակները:

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ իր գնահատանքն է հայտնել տարված միասնական աշխատանքների համար և կոչ արել շարունակել զորավիգ կանգնել սիրիահայ ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]