Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը մեծ ակնկալիքներ ունի Կանադայի նախարար Ջեյսոն Քենիի հայաստանյան այցից

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը մեծ ակնկալիքներ ունի Կանադայի 
նախարար Ջեյսոն Քենիի հայաստանյան այցից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Հայ դատի հանձնախումբը մեծ հույսեր է կապում Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիի գլխավորած պատվիրակության այցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ողջունելով այցը` Կանադայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանը նշել է, որ նախարար Քենիի այցը Հայաստան հրաշալի հնարավորություն է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ Կանադայի հասարակությանը լավագույն կերպով ներկայացնելու Հայաստանի մարտահրավերները: «Մենք համոզված ենք, որ նախարար Քենին կաջակցի սիրիահայերի հարցում, ովքեր սիրիական ճգնաժամից հետո ապաստան են գտել Հայաստանում, ինչպես նաեւ այն խնդիրներին, որոնք առաջացել են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի անօրինական շրջափակման արդյունքում»,- ասել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանը:

Հուլիսի 29-ին Հայաստան է այցելել Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենին: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]