1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարավկորեացի ակտիվիստները թխվածքաբլիթներով օդապարիկներ են արձակել ԿԺԴՀ-ի տարածք

Հարավկորեացի ակտիվիստները թխվածքաբլիթներով օդապարիկներ են 
արձակել ԿԺԴՀ-ի տարածք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ակտիվիստները ԿԺԴՀ են արձակել 50 օդապարիկ՝ 350 կիլոգրամ քաղցրավենիքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին հաղորդել Է France-Presse-ը:

Գործակալության տվյալներով՝ շուրջ 200 ակտիվիստներ հավաքվել Էին ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փաջու քաղաքում: Օդապարիկներին կապված փաթեթներում եղել Է նաեւ Choco Pie շոկոլադային թխվածքաբլիթների 10 հազար փաթեթվածք, որոնք մեկ անգամ չԷ, որ գժտության պատճառ են դարձել երկու երկրների միջեւ:     

Թխվածքաբլիթի երկու շերտերից բաղկացած եւ շոկոլադե շաքարաշերտով պատված հրուշակը որոշ ժամանակ մտնում Էր Քեսոն արդյունաբերական համալիրի աշխատողների ճաշի լրակազմի մեջ եւ աստիճանաբար ամրապանդվել Է որպես կայուն արժույթ ԿԺԴՀ-ի սեւ շուկայում: Ըստ որում մեկ փաթեթվածքի արժեքը հասել Է մինչեւ 700 վոնի (0,7 դոլարի), մինչդեռ հյուսիսկորեացի բանվորի ամսական միջին աշխատավարձը կազմում Է շուրջ 3 հազար վոն (շուրջ 3 դոլար): Ավելի ուշ արդյունաբերական համալիրի տարածք տվյալ ֆիրմայի հրուշակի ներկրումն արգելվել Է:        

Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ ԿԺԴՀ-ի կառավարությունն արգելել Է այդ թխվածքաբլիթի տարածումը, որը ճանաչվել Է որպես «կապիտալիզմի խորհրդանշան»: «Մենք այսուհետեւ Էլ կշարունակենք օդապարիկներով Choco Pie ուղարկել, քանի որ այն դարձել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղցրավենիքներից մեկը, առանձնապես ԿԺԴՀ-ի՝ սովի մատնված բնակիչների շրջանում»,- հավելել Է նա:

ԿԺԴՀ-ի կառավարությունն արդեն մեկ անգամ չԷ, որ Սեուլին կոչ Է արել դադարեցնել նման ակցիաները եւ սպառնացել Է գնդակոծել այն տարածքը, որտեղից ակտիվիստներն իրականացնում են իրենց արձակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]