1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի L'Unita հնագույն թերթն օգոստոսի 1-ից դադարեցնում Է իր գոյությունը

Իտալիայի L'Unita հնագույն  թերթն օգոստոսի 1-ից դադարեցնում Է իր գոյությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ձախամետ L'Unita («Միասնություն») հնագույն թերթը օգոստոսի 1-ից դադարեցնում Է իր գոյությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հրատարակության պաշտոնական կայքում:

Դա կապված Է տնտեսական խնդիրների հետ, որոնց վերջին ժամանակներս բախվում Է թերթը. դրա հետ մեկտեղ լրատվամիջոցը հրաժարվում Էր կողմնակի ֆինանսական օգնությունից: Ինչպես նշում են հրատարակությունում, L'Unita-ի փակվելը կբերի նրա մոտավորապես 80 աշխատակիցների հեռացման, որոնք առանց աշխատանքի կմնան «տեղեկատվական հատվածի ծանր ճգնաժամի պահին»: 

Թերթը հիմնվել Է 1924 թվականի փետրվարի 12-ին Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավար Անտոնիո Գրամշիի կողմից: Ընդհուպ մինչեւ 1991 թվականն L'Unita թերթը եղել Է Իտալիայի կոմկուսի մամուլի պաշտոնական օրգանը: Ներկայում թերթը կապված չԷ որեւԷ կուսակցության հետ, սակայն նրա քաղաքականությունը մոտ Է իշխող Իտալիայի ժողովրդավարական կուսակցության դիրքորոշմանը: 2014 թվականին թերթը լույս Էր տեսնում գրեթե 21 հազար օրինակ ընդհանուր տպաքանակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]