Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրիում ստեղծված աշխարհում առաջին «կենդանի զարդերը» ներկայացվեցին Երևանում

Գյումրիում ստեղծված աշխարհում առաջին «կենդանի զարդերը» ներկայացվեցին 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը` գիտելիքի հանգրվան» խորագրով հանդիպումը Հայաստանի ամերիկյան համալսարանում համախմբել էր բազմաթիվ պաշտոնյաների, մասնագետների և «Լույս» հիմնադրամի շահառուների: Հուլիսի 30-ին անցկացված հանդիպման շրջանակում Հայաստանի զարգացման հեռանկարները ներկայացրին և «Լույսի» ուսանողների ու կամավորների համայնքին ներշնչող խոսքով հանդես եկան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լույսի» կրթական խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Լիվինգ արտ լաբորատորիայի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆլորան Ազիոսմանովը, ԵՊԳԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, «Շիրակ տեքնելեգիս» ընկերության ղեկավար Ավետիք Եսայանը, Հարվարդի համալսարանից Խաչիկ Կարամանուկյանը: Հանրությանը ներկայացվեցին նաև «Լույս» հիմնադրամի ու ֆրանսիացի մասնագետների նախաձեռնությամբ Գյումրիում ստեղծված աշխարհում առաջին «կենդանի զարդերը»: 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լույսի» կրթական խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ, երբ ստեղծում էր  «Լույս» հիմնադրամը, չէր կարող պատկերացնել, թե այն ինչ արդյունքներ կտա:

«Երբ մենք սկսում էինք ծրագիրը, ընդամենը ութ հոգի կարող էին ձգտել և սովորել աշխարհի լավագույն համալսարաններում: Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ երբ հնարավորություն է տրվում, ուսանողներն օգտվում են դրանցից և ունեն մեծ երազանքներ ու սովորելու ձգտում: Տարեցտարի աշխարհի լավագույն բուհեր ընդունվողների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Մենք մասնագիտական սահմանափակումներ չենք դնում»,-«Արմենպրես»-ի  փոխանցմամբ, նշեց Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, «Լույս»-ի շահառուներն ունեն բազմաթիվ հնարավորություններ հայաստանյան աշխատաշուկայում: «Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում է, և հեշտ է դառնալ այդ փոփոխություններրի մասնիկը: Ձեր առջև բացվում են մեծ և բազմաթիվ դռներ»,- դիմելով «Լույս»-ի շահառուներին՝ նշեց նա:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը կարևորեց հիմնադրամի գործունեությունը: «Գիտելիքով լի երիտասարդները պետք է հասկանան, որ Հայաստանը փոքր է, բայց մեծ պատմություն ունի: Այսօրվա աշխարհի տնտեսության համար կարևոր հարց չէ, թե որքան մեծ է երկիրը, այլ թե որքան ստեղծագործ է այն: Երբ «Լույս»-ի ուսանողները վերադառնում են Հայաստան իրենց գիտելիքներով, մտածում են, թե ինչպես կարող է դրանք գործածել հասարակության մեջ»,-նշեց նա:

«Լիվինգ արտ լաբորատորիայի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆլորան Ազիոսմանովի խոսքով, միջոցառմանը ներկայացված «կենդանի զարդերը» Գյումրիին մեծ թռիչքի հնարավորություն կտան: «Այս կենդանի զարդերը կօգնեն զարգացնել տեղի արվեստն ու արհեստը, համակցել անհամատեղելի թվացող ոլորտներ: Դրանց շնորհիվ կզարգանա Գյումրու տնտեսությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև առհասարակ Հայաստանի տնտեսության վրա: Արդեն հինգ տարի է աշխատում ենք «կենդանի զարդերը» Հայաստան բերելու ուղղությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար փնտրել ու հենց Գյումրիում էլ գտել ենք մասնագետների: Զարդերը նախագծել, մշակել և իրագործել են գյումրեցի արվեստագետները, արհեստագործները և ծրագրավորողները»,- նշեց Ֆլորան Ազիոսմանովը:

Լիվինգ արտը (կենդանի արվեստ) շատերի համար այլևս երևակայական աշխարհ չէ, ավելին, աշխարհում առաջին լիվինգ զարդերը ստեղծվել են Հայաստանում՝ ԳյումրիումԼիվինգ արտը, որը հայտնի է նաև որպես լիվինգ դիզայն, զարգացող ոլորտ է, որտեղ համադրվում են արվեստը, արհեստն ու թվային տեխնոլոգիաները: Լիվինգ արտի օրինակներ կարող են լինել և՛ զարդերը, և՛ կահույքը, և՛ այլ իրեր՝ թվային համադրությամբ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրանիՀՀւմ Ֆրանսիայի դեսպանության, «Ապագա Թեքնոլոջիս», «Օզոն Հայաստան» ընկերություններիԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, «Ընտանիք» ՊՈԱԿ-ի, «Տիրամայր արվեստի դպրոց»-իԳյումրու Տեխնոլոգիական կենտրոնիՀայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի Գյումրու մասնաճյուղի և «Ջևել մոդ» ՓԲԸ-ի աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]