Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանում շարժական Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի երկրի բնակչությանը

Ռուսաստանում շարժական Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի երկրի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: J'son & Partners Consulting-ի (J&P) վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Ռուսաստանում տվյալների շարժական հաղորդման բաժանորդների քանակը 2014 թվականի արդյունքներով կհասնի 101 միլիոնի, իսկ 2018 թվականի վերջին կաճի մինչեւ 140 – 145 միլիոն: Ըստ որում, 2010 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ երկրի բնակչությունը կազմում Է 142,9 միլիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանում կար շարժական  համացանցի 90 միլիոն բաժանորդ: Այսպիսով, այս ցուցանիշը հինգ տարում կարող Է աճել 61 տոկոսով: Անցյալ տարի շարժական ինտերնետ-մուտքի բաժանորդային բազան աճել Է 17 տոկոսով, շարժական Համացանցի ներթափանցումը հասել Է 63 տոկոսի, նշել Է J&P-ն:  

Հետազոտական ընկերության հուլիսյան հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի ինտերնետ-լսարանի 4 տոկոսն օգտվում Է միայն անհաղորդար մուտքից, հարցվողների 8 տոկոսն անհաղորդալար մուտքից օգտվում Է ավելի հաճախ, քան ամրակայված մուքից: Ըստ որում Համացանց դուրս գալու համար շարժական գործարկուների ծառայություններից օգտվում Է սմարթֆոնների եւ պլանշետների տերերի 88 տոկոսը: Բաժանորդների սոսկ 12 տոկոսն Է Համացանց դուրս գալու համար օգտագործում միայն Wi-Fi-ն, նշում են J&P-ի վերլուծաբանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]