Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանն առաջատար դիրքում է թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշով

Հայաստանն առաջատար դիրքում է թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տարածաշրջանի և ԱՊՀ երկրներից միակն է, որ ընդգրկվել է ԱՄՆ պետքրատուղարության` մարդկանց շահագործման վերաբերյալ ամենամյա զեկույցի առաջին խմբում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: ԱՄՆ պետդեպի 2014 թվականի զեկույցում  ընդգրկված 188 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը, դրանց թվում արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանն է: Կաժոյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:

Ինչպես նկատեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, մեր երկիրը և կառավարությունը մեծ առաջընթաց են արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում:

Չնայած մարդկանց շահագործման դեմ արդյունավետ պայքարին` թրաֆիքինգի առկայության տվյալներով Հայաստանը շարունակվում է համարվել սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար, բայց վերջին տարիներին արձանագրվել են նաև ներքին թրաֆիքինգի, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ տարածք օգտագործելու դեպքեր: Հայ կանայք և աղջիկները դեռ սեռական թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: Հայ տղամարդիկ դեռ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գկխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանի խոսքով, Ռուսաստանում աշխատանքային շահագործման ենթարկվող անձանց 90 տոկոսից ավելին տղամարդիկ են: Բայց երկրում ուժեղանում է թրաֆիքինգի դեմ պայքարը:

«Թաֆիքինգի դեմ պայքարը մշտապես գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին առավել ուշադրության են արժանանում հարկադիր աշխատանքը և աշխատանքային շահագործումը: 2012-2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր առմամբ 31 քրեական գործ, որոնցով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ: Նրանցից 28-ը կանայք են, իսկ 24-ը հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ: Մեղադրանք է առաջադրվել 29 անձի»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ թրաֆիքինգից տուժածների թիվը գնալով նվազում է, ինչը հասարակության իրազեկվածության բարձրացման արդյունք է:

ԱՄՆ պետդեպի պատրաստած զեկույցի տվյալներով, որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները:

Ըստ վերլուծության, հավաքագրման փուլում Հայաստանում բռնություն չի կիրառվում, այլ բռնությունն սկսվում է շահագործման պահին: Իսկ ՀՀ-ում օտարերկրացիների շահագործման դեպք վերջին անգամ բացահայտվել է 2009 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]