Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում և աշխարհում առաջին անգամ նշվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը

Հայաստանում և աշխարհում առաջին անգամ նշվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի 
համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ աշխարհում և Հայաստանում հուլիսի 30-ը նշվում է որպես Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվել է նաև օրվա խորհրդանիշը` երկնագույն սիրտը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը` նախաձեռնության նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը համընդհանուր խնդրի վերաբերյալ և ընդգծել այս հանցագործությունից տուժած միլիոնավոր կանանց, երեխաների և տղամարդկանց աղետալի վիճակը: Ըստ նրա` Հայաստանը մեծ ավանդ ունի թրաֆիքինգի դեմ պայքարում, և երկար տարիներ մեր երկրում զգալի աշխատանքներ են ծավալվում այս ուղղությամբ, գործում է ինստիտուցիոնալ լավ զարգացած համակարգ:

«Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի հետ, տարբեր երկրների հետ վարում երկկողմ համագործակցություն, սակայն առավել արդյունավետ է համագործակցությունը երկրի ներսում` հատկապես հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ: Թրաֆիքինգի դեմ պայքարը մեկ մարդու կամ աշխատանքային խմբի գործունեության արդյունքով չի կարող լուծվել: Անհրաժեշտ է ամբողջ հասարակության ակտիվ մասնակցությունը, ինչի առումով շատ կարևորվում են քարոզչական միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր Արզուման Հարությունյանը ներկայացրեց ԶԼՄ-ների համար պատրաստված antitrafficking.am կայքը, որի նպատակն է Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացումը:

«Հայաստանում թրաֆիքինգի մասին իրազեկվածությունը բավական բարձր մակարդակի վրա է, որը նաև լրատվամիջոցների շնորհիվ է: ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մենք կարողացանք իրականցնել թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացման ծրագիրը, որի կայքում կարող եք գտնել Հայաստանում և աշխարհում թրաֆիքնինգին վերաբերվող վիզուալ նյութեր, հոդվածներ, վերալուծություններ: Մենք նաև իրավաբանական վերլուծության ենք ենթարկում հոդվածները, որովհետև թրաֆիքինգի ոչ ճիշտ լուսաբանումը բավական լուրջ հետևանքների կարող է հանգեցնել»,- ասաց Հարությունյանը:

2014 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդկանց շահագործման մասին ամենամյա զեկույցում Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ դասվել է առաջին խմբում, ուր ներգրավված են աշխարհում թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրները: Հայաստանը տարածաշրջանի և ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է:

Մինչ այժմ թրաֆիքինգի դեմ պայքարի օրը նշվում էր դեկտեմբերի 2-ին` Ստրկության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]