1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բժիշկներին հաջողվել է փրկել մահացած հղի կնոջ նորածնի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել մահացած հղի կնոջ նորածնի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում ժամեր առաջ հայտնվել է տեսանյութ պաղեստինցի նորածնի վերաբերյալ, ով հրաշքով փրկվել է մահից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական ռմբակոծության հետևանքով ռումբերից մեկը Գազայի հատվածում ընկել է տան վրա, որտեղ բնակվել է 27-ամյա լրագրող Իբրահիմ աշ Շեյխը կնոջ՝ 23-ամյա Շեյմայի հետ: Վերջինս հղիության 9-րդ ամսում է եղել և մոտ օրերին պետք է ծննդաբերեր: Ռմբակոծության հետևանքով Իբրահիմ աշ Շեյխը վիրավորվել է, իսկ նրա հղի կինը՝ զոհվել: Անմիջապես հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին հաջողվել է հրաշքով փրկել դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկ աղջնակի կյանքը: 

Իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը կազմել է 1267, իսկ վիրավորներինը՝ 7110: Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]