1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նարեկ Մակարյանը՝ համաեվրոպական ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու /լրացված/

Նարեկ Մակարյանը՝ համաեվրոպական ուսանողական խաղերի ֆուտզալի 
առաջնության լավագույն ռմբարկու /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը զբաղեցրել Է 14-րդ տեղը 24 մասնակիցների մեջ համաեվրոպական 2-րդ ուսանողանական խաղերի մրցաշարում: Հայաստանի մարզիկները 13-րդ տեղի համար մրցամարտում հիմնական ժամանակում ոչ-ոքի են խաղացել Գերմանիայի Մյունսթեր քաղաքի ուսանողների հետ եւ զիջել վերջիններիս միայն ետխաղային 7-մետրանոց հարվածներով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայից, տնտեսագիտական համալսարանի թիմը 9-16-րդ տեղերի համար պայքարում չեխական Օստրավայի համալսարանի թիմին զիջել էր 6:8 հաշվով, ապա 13-16-րդ տեղերի համար պայքարում 13:6 հաշվով առավելության հասել Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի նկատմամբ: Հուլիսի 29-ին մեր տղաները 13-14-րդ տեղերը վիճարկեցին գերմանական Մունստերի համալսարանի ընտրանու հետ՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 10:10: Հաղթողը որոշվեց հետխաղյա տուգանային հարվածներով, որտեղ առավելության հասան գերմանացիները՝ գրավելով 13-րդ տեղը:

Հայաստանյան թիմը ներկայացնող Նարեկ Մակարյանը ճանաչվեց ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների ֆուտզալի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում նման մրցաշարի։ Անցկացարծ 6 հանդիպումերում հայ ուսանողները գրանցեցին 2-ական հաղթանակ և ոչ-ոքի, նույնքան էլ՝ պարտություն կրեցին:

ՀՊՏՀ թիմն այսօր վերադառնալու է Հայաստան։

Համաեվրոպական ուսանողական խաղերի մրցաշարը ընթանում Է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում: Այս մրցումներին մասնակցում են 45 երկրների 350 համալսարանների 5000-ից ավելի մարզիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]