1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լուկաշենկոն համաձայնել է Մինսկում հանդիպում անցկացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ

Լուկաշենկոն համաձայնել է Մինսկում հանդիպում անցկացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնել է Մինսկում հանդիպում անցկացնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ: Ինչպես հուլիսի 30-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, այդ առաջարկը հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի ղեկավարին արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում է Ուկրաինայի նախագահի կայքում, Պորոշենկոն Բելառուսի իր պաշտոնակցին առաջարկել է օժանդակել հուլիսի 31-ին Մինսկում Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով եռակողմ շփման խմբի նիստի անցկացմանը: Հանդիպմանը պլանավորվում է հրավիրել Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովին եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչին:

Քննարկման թեմաների թվում կլինեն մալայզիական Boeing-ի աղետի վայր միջազգային փորձագետների մուտքը եւ բոլոր գերիների ազատումը: Պորոշենկոյի տվյալներով՝ աշխարհազորայինները պատանդ են պահում 151 մարդու:

Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 29-ին Գոռլովկայի աշխարհազորը 17 գերիների փոխանակել է իր կողմնակիցներից մեկի կնոջ Օլգա Կանիգինայի հետ, որին Ուկրաինայի անվտանգության խորհուրդը կասկածում է «անջատողականության ֆինանսավորմանը» մասնակցելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]