Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության վարժանքները տեղի կունենան 2015 թվականի աշնանը Աստրախանի մարզում

ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության վարժանքները տեղի կունենան 2015 թվականի աշնանը Աստրախանի մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի համատեղ վարժանքները տեղի կունենան 2015 թվականի աշնանը Ռուսաստանի Աստրախանի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիվոստոկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերի համակարգող կոմիտեի նիստի ղեկավար գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Համակարգող կոմիտեի նիստը հուլիսի 30-ին տեղի է ունեցել Վլադիվոստոկում: Նախորդ նիստը կայացել է ընթացիկ տարվա ապրիլին Երեւանում:

«Նիստի ընթացքում քննարկվել է 12 հարց: Արծարծվել են 2015 թվականին նախատեսված միջոցառումները: Հիմնական միջոցառումը կլինի Արխանգելսկի մարզի «Աշուլուկ» զինափորձարանում անցկացվելիք համատեղ վարժանքները՝ մարտական հրաձգությամբ»,- ասել է Կուրաչենկոն:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի համար զինվորական կադրերի պատրաստման հարցերը, բազային կազմակերպություն է ընտրվել Տվերում Ժուկովի անվան օդատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիան:

ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգն ստեղծվել է Համագործակցության տասը պետությունների համաձայնագրի հիման վրա, որն ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում: Համաձայնագրի գործողության ժամկետը սահմանափակված չէ: Ներկայում ՀՕՊ-ի միացյալ համակարգում ընդգրկված է ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]