Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը

Կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ԱԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերի, կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվեց և հավանություն տրվեց Ազգային հանձնաժողովի նոր Կանոնադրությանն ու կազմին, անդրադարձ կատարվեց Հանձնաժողովի աշխատանքներին ու առաջիկա խնդիրներին ու անելիքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]