Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային Ժողովում

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային Ժողովում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման, երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիները հուլիսի 29-ին այցելեցին ՀՀ Ազգային ժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլև նպաստում են հայի ինքնության ամրապնդմանը, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն և համախմբված գործունեություն ծավալելուն: ՀՀ ԱԺ նախագահմ, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը հզոր է Սփյուռքով, Լեռնային Ղարաբաղով և միասնական է ողջ հայությանը հուզող խնդիրների լուծման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց ամառային դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփյուռք գործակցության խորացմանը, սփյուռքահայությանը վերաբերող ծրագրերի շարունակականությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումներին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:

Ադրադառնալով արտագաղթին վերաբերող հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նորանկախ Հայաստանն ունի հզոր ներուժ՝ իր շուրջը համախմբելու ողջ հայությանը, և տնտեսությունը զարգացնելու դեպքում արտագաղթն էապես կնվազի:

Պարսկահայ համայնքի ներկայացուցչի կողմից հնչեց առաջարկություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից դարձնել նաև սփյուռքահայությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ժամանակին այդ այդպիսի առաջարկություն հնչել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Ցանկալի է սփյուռքահայության մասնակցությունը հայրենիքի քաղաքական կյանքին, սակայն կան կազմակերպչական լուրջ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը կբազմապատկվեն, և Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Հայաստանում նաև կատարելագործելու հայերենը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ համդիպելու համար և նշեց, որ նման ծրագրերը շարունակական են լինելու` նպաստելով Հայաստան-Սփյուռք գործակցության խորացմանը:

Սփյուռքահայ երիտասարդները ծանոթացան ՀՀ Ազգային ժողովի կառուցվածքին, գործունեությանն ու ծրագրերին: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 120 սփյուռքահայ երիտասարդներ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Շվեդիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]