Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կապելոն ֆուտբոլիստներին չի վիրավորել. Նիկիտա Սիմոնյան

Կապելոն ֆուտբոլիստներին չի վիրավորել. Նիկիտա Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի միության՝ ՌՖՄ-ի փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն ՌՖՄ-ի տեխնիկական կոմիտեի նիստին հավաքականի որեւԷ  խաղացողի հասցեին որեւէ անվայել բան չի հասել: 

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել Է ՌՖՄ-ում տեղի ունեցած նիստի մանրամասները, որի ընթացքում քննարկվել Էր ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ելույթը աշխարհի առաջնությունում:

«Այս նիստն ընթացել Է շատ կոռեկտ եւ կառուցողական մթնոլորտում, եւ դրա ընթացքում ամեն ինչ նորմալ  էր, իսկ Ֆաբիո Կապելոն ներկայացրել Էր ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի իր վարկածը` չվիրավորելով ֆուտբոլիստներից որեւԷ մեկին»,- ասել Է Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]