Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի փոխվարչապետի հորդորները. տղամարդիկ կնամոլ չլինեն, կանայք բարձրաձայն չծիծաղեն

Թուրքիայի փոխվարչապետի հորդորները. տղամարդիկ կնամոլ չլինեն, կանայք 
բարձրաձայն չծիծաղեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բուրսայի նահանգապետարանի կողմից կազմակերպված միջացառման ժամանակ ունեցած ելույթում Առինչը հերթական «բարոյականության» դասերն է տվել թուրք ժողովրդին:

Նա ասել է, որ Թուրքիայում տղամարդիկ չպետք է կնամոլ լինեն, եւ պետք է հավատարիմ լինեն իրենց կանանց, իսկ կանայք պետք է պարկեշտ լինեն եւ հասարակության մեջ բարձրաձայն չծիծաղեն:

Թուրքիայի փոխվարչապետի այս հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել հասարակության մեջ: Մասնավորապես, ի բողոք Առինչի «բարոյական լինելու» հորդորներին, թուրք կանայք սոցցանցերում տեղադրում են իրենց լուսանկարները, որոնցում իրենք լիաթոք ծիծաղում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]