Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում հեպատիտ C-ով վարակված է բնակչության 4 տոկոսը

Հայաստանում հեպատիտ C-ով վարակված է բնակչության 4 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաջվածքներ ունեցողները, վարսավիրանոցներում մատնահարդարման ծառայություններից օգտվող հաճախորդներն ավելի հակված են վարակվելու հեպատիտ C-ով եւ կարող են լինել հեպատիտի վարակի տարածման ռիսկի գործոն: Տեսակետը «Նորք» հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանինն է: Հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ տարեցտարի աշխարհում հեպատիտով հիվանդ մարդկանց թիվը շատանում է: Սյս առնչությամբ Հայաստանն էլ բացառություն չէ, եւ հեպատիտի վարակ հայտնաբերվել է բնակչության 3-4 տոկոսի մոտ: Ըստ բժշկի, այս առնչությամբ ապագայի կանխատեսումները նույնպես ոգեւորիչ չեն: Մասնագետները հաշվարկել են, որ գալիք տասը տարիներին, ոչ միայն հեպատիտով հիվանդների թիվը 2 անգամ ավելի կշատանա, այլեւ կավելանա բարդություններ ունեցող հիվանդների թիվը:

Ղազինյանի խոսքով` մինչև 1992 թվականը վիրուսի փոխանցման աղբյուր է դիտարկվել արյան փոխներարկումը: Բժիշկը զգուշացրեց, որ երկու հեպատիտների՝ B-ն և C-ի, վարակը փոխանցվում է նույն ուղով, ինչ ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը: «Հեպատիտների բուժման երկու ուղղություն ունենք. առաջին ուղղությունը` եթե հիվանդները ընդունվում են մեզ մոտ սուր վիրուսային հեպատիտ B կամ C ախտորոշմամբ, հսկվում են մինչև վեց ամիս, դրանից հետո օրգանիզմում վիրուսի հայտնաբերման դեպքում արդեն ամրագրվում է ինֆեկցիայի քրոնիկ բնույթը»,- ասաց  Ղազինյանը` հավելելով, որ հեպատիտ C-ով վարակվածներից պետպատվերով կարող են բուժվել միայն «Փարոսի» 36 միավոր ունեցող շահառուները, զինվորների ընտանիքներն ու սուր վարակակիրները:

Աշխարհում այսօր կա հեպատիտ B և C-ի վիրուսից տառապող 600 մլն մարդ:

153 երկրներ, որոնցում ներառված է նաև Հայաստանը, ունեն հեպատիտային վիրուսների կանխարգելման ազգային ծրագիր: Տարված աշխատանքի շնորհիվ այսօր Հայաստանում չկա մինչև 15 տարեկան, հեպատիտ C-ով վարակված երեխա:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]