Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աշխարհում ամենամեծ աստղադիտակի շինարարությունը Հավայիում կսկսվի հոկտեմբերին

Աշխարհում ամենամեծ աստղադիտակի շինարարությունը Հավայիում կսկսվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենամեծ աստղադիտակի շինարարությունը Միացյալ Նահանգների Հավայի կղզու Մաունա Կեա վահանաձեւ հրաբխի գագաթին կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Ճապոնիայի Ազգային աստղադիտարանի հաղորդագրության մեջ:

Գերաստղադիտակի կառուցման նախագիծը գնահատվում է մեկ միլիարդ դոլար եւ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի համալսարանների կողմից: Շինարարությունը ենթադրվում է ավարտել 2021 թվականին:   

Նոր աստղադիտակի վրա կտեղակայվի վիթխարի ներքին հայելի, որի տրամագիծը կկազմի 30 մետր: Դրա կենտրոնական մասը կհավաքվի 492 վեցանկյուն թիթեղներից: Դրա շնորհիվ փոքր օբյեկտների զանազանման հնարավորությունը ճապոնական «Սուբարու» հռչակավոր աստղադիտակի պարամետրերը կգերազանցի չորս, իսկ երկնային մութ մարմինների հայտնաբերման ունակությունները՝ նույնիսկ 200 անգամ:

Ենթադրվում Է, որ նոր գերաստղադիտակն աստղագետներին կօգնի դիտարկել այն օբյեկտները, որոնք գտնվում են Երկիր մոլորակից 13 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]