Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միլիոնավոր մարդիկ լքում են իրենց տները կրոնական հակամարտությունների պատճառով. ԱՄՆ պետդեպարտամենտ

Միլիոնավոր մարդիկ լքում են իրենց տները կրոնական հակամարտությունների պատճառով. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննախադեպ թվով մարդիկ կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:

Փաստաթղթում հատկապես առանձնացվում է Սիրիայի իրադրությունը, որտեղ, հեղինակների խոսքով, զգալիորեն կրճատվել է քրիստոնյաների թվաքանակը:

Ավելի քան մեկ միլիոն մարդ է տները լքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ տեղի ունեցող մարտերի պատճառով:

Պետդեպարտամենտը նաեւ նշում է, որ շատ երկրներ՝ Չինաստանից մինչեւ Սաուդյան Արաբիա եւ Ռուսաստան, մինչ այժմ սահմանափակում են դավանանքի ազատությունը:

Զեկույցը չի ընդգրկում ընթացիկ տարվա իրադարձություններն Իրաքում, որտեղ հազարավոր մարդիկ են փախել այն վայրերից, որոնք գրավել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]