Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել այս շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կարող են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել այս 
շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Եվրամիության հետ միասին այս շաբաթվա ընթացքում կարող են նոր սահմանափակիչ միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Թոնի Բլինկենը:

«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, եւ եվրոպացիներն ու Միացյալ Նահանգները մտադիր են դա անել այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Բլինկենը: Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Վաշիրնգտոնում «ռազմավարական փոփոխություններ չեն նկատել» Մոսկվայի դիրքորոշման մեջ: «Ակնկալում ենք, որ այս շաբաթ Եվրոպայի ղեկավարները կձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ ուղղված այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության հանգուցային հատվածների եմ»,- հավելել է Բլինկենը:

Միեւնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Ջոշ Էռնեստը մանրամասներ չի հայտնել նոր պատժամիջոցների եւ դրանց հայտարարման ստույգ ամսաթվի վերաբերյալ: Նա միայն նշել է, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն պատրաստ է լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ «Ուկրաինայի իրադրությունն ապակայունացնելու համար»:

Հուլիսի 28-ին Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու օգտին:

Եվրամիության խորհուրդը մշտական ներկայացուցիչների մակարդակով հուլիսի 29-ին քննարկելու է Ռուսաստանի դեմ տնտեսական բնույթի պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Թոդը, խոսքը «ֆինանսական ծառայությունների, ռազմական եւ կրկնակի նշանակության տեխնիկայի մատակարարումների, ինչպես նաեւ Ռուսաստանին էներգետիկական հատվածի համար ինովացիոն տեխնոլոգիաների տրամադրման սահմանափակումների մասին է»:

Եվրամիության պետությունների մշտական ներկայացուցիչները նախօրյակին Բրյուսելում կայացած նիստում համաձայնության են հասել Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված սեւ ցուցակի նոր ընդլայնման շուրջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի իշխանության ինստիտուտներից մեկի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այս անգամ հանրակցության 28 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն համաձայնել է ֆիզիկական եւ իրավաբանական նոր անձինք ավելացնել նրանց ցուցակին, որոնց հաշիվները սառեցվում են եւ որոնց մուտքը ԵՄ արգելված է:

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պատժամիջոցներ սահմանել եւս մի քանի կառույցների նկատմամբ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատվություն են կրում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

«Կոմիտեն պայմանավորվել է նաեւ այն հետագա միջոցառումների շուրջ, որոնք սահմանափակում են առեւտուրը եւ ներդրումների հոսքը Ղրիմ եւ Սեւաստոպոլ՝ Եվրախորհրդի հուլիսի 16-ի հանձնարարությանը համապատասխան»,- ասել է պաշտոնյան:

Բրյուսելյան EUobserver ինտերնետ-ռեսուրսի տվյալների համաձայն, որը հղում է արել Եվրահանձնաժողովի գնահատումներին, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից Եվրամիության վնասն այս տարի կկազմի 40 մլրդ եվրո, իսկ 2015 թվականին՝ 50 մլրդ եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]