Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպացի 150 երիտասարդներ նշեցին հայկական Վարդավառը

Եվրոպացի 150 երիտասարդներ նշեցին հայկական Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Youth in Action ծրագրի շրջանակներում և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, միաժամանակ անցկացվող երեք երիտասարդական ծրագրերի՝ «Բացե՛ք դռները» (Open th doors), «PR կոկտեյլ երիտասարդական աշխատողի համար» (PR cocktail for youth worker), «Միջմշակութային ուսուցումն ընդդեմ խտրականության» (ICL vs discrimination) մասնակիցներն մասնակցել են հայկական ամենաուրախ տոներից մեկին՝ Վարդավառին, որն էլ համընկել է ծրագրերի անցկացման օրերի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվեց FYCA նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության, Կոտայքի մարզպետարանի, մի շարք գերատեսչությունների ու միջազգային կառույցների աջակցությամբ: Հուլիսի 27-ը երիտասարդներն սկսեցին Գեղարդում՝ մասնակցելով Վարդավառի եկեղեցական ծիսակատարությանը՝ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ. Պատարագին, այնուհետև ուկնդրեցին Վան ազգագրական երգի-պարի համույթի ելույթները, միացան հայակական շուրջպարին և համտեսեցին օրհնված մատաղը: ԵԱԴ քարտուղարության անդամ, «Վարդավառ» փառատոնի կազմակերպիչներից մեկի՝ Սիրարփի Արշակյանի խոսքերով՝ երիտասարդական ծրագրերի ղեկավարները նախքան փառատոնը՝ ներկայացրել են եվրոպացի երիտասարդներին տոնի խորհուրդը, պատմությունը, արարողակարգը և այլն: «Ծրագրի բոլոր մասնակիցներն էլ մեծ ոգևորւթյամբ էին սպասում «Վարդավառ» փառատոնին, քանի որ սա իրենց համար հայկական մշակույթը բացահայտելու հիանալի առիթ էր»,-ասում է Սիրարփին:

Եվրոպայի շուրջ 20 երկրից ժամանած երիտասարդներն այցելեցին նաև Գառնու տաճար, որտեղ ծանոթացան ոչ միայն հայ հեթանոսական մշակույթի եզակի ճարտարապետական կոթողներից մեկի պատմությանը, այլ նաև հնարավորություն ունեցան շրջել և ծանոթանալ տաճարի մոտակայքում տեղադրված՝ Հայաստանի տարբեր մարզերի մշակույթը ներկայացնող տաղավարներին:

«Վարդավառ» փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանի խոսքերով՝ տոնին նվիրված նման ձևաչափով միջոցառում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և այն շարունակական բնույթ է կրելու: «Այսպիսի իրադարձությունների շնորհիվ ոչ միայն այլազգիներին ենք ծանոթացնում հայկական մշակույթին, այլ նաև հիշեցնում և ամրապնդում ենք Վարդավառը նշելու ազգային գեղեցիկ արարողակարգը մեր այն հայրենակիցների մոտ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ծանոթ չեն տոնի ամբողջական խորհրդին և պատմությանը»,- ասաց Հայասան:

Եվրոպացի երիտասարդները մեծ խանդավառությամբ մասնակցեցին տոնի ամենաուրախ և ակտիվ մասին և, միանալով տեղի բնակչությանը, ջրեցին միմյանց և փոքր-ինչ զովացան ամռան տապին, այնուհետև վայելեցին ԵԱԴ անդամ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի բեմադրությամբ Ակունք ազգագրական երգի-պարի համույթի ելույթները, պարեցին հայկական պարեր նրանց հետ, հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ազգային երգերն ու պարերը: Օրվա վերջում երիտասարդները համտեսեցին հայկական խորովածը, երգեցին իրենց ազգային երգերը՝ իրենց հետ տանելով անմոռանալի և վառ հիշողությունները Հայաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]