Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզի շուրջ 300 կմ երկարության ճանապարհահատված ունի հիմնանորոգման խնդիր

Շիրակի մարզի շուրջ 300 կմ երկարության  ճանապարհահատված  ունի հիմնանորոգման 
խնդիր

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի տարածքում մարզային ենթակայության շուրջ 300 կմ ընդհանուր երկարության  ճանապարհահատված հիմնանորոգման խնդիր ունի: Խնդրի լուծման առավել նպատակային տարբերակը ՀՀ կառավարության կողմից մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագիրն է: Ընթացիկ՝ հինգերորդ ծրագրով, փողոցների և ճանապարհների  նորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մյուս համայնքներում: Այս տարի ճանապարհաշինական աշխատաքների նպատակով միայն այս ծրագրով հատկացվել է 350 մլն դրամ գումար: Այդ գումարից մոտ 220 մլն դրամի շրջանակում Գյումրիում կհիմնանորոգվի երեք փողոց, իսկ մնացած գումարը կբաշխվի մարզի մյուս համայնքների միջև: Ճանապարհներ ու փողոցներ կնորոգվեն Արթիկում, Մարալիկում, Ախուրյան, Ձորակապ համայնքներում, կհիմնանորոգվեն նաեւ դեպի Հովհունի և Սարագյուղ տանող ճանապարհները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության  վարչության, կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, մարզպետարանը ևս, հնարավոր  Ֆինանսական միջոցների առկայության  դեպքում, հիմնանորոգում է մարզային ենթակայության ճաապարհները: Շատ համայնքներ ևս փորձում են հնարավորության դեպքում, իրենց համայնքային սուղ միջոցներից գումարներ հատկացնել ներհամայանքային ճանապարհների նորոգման համար, բայց դա հիմնականում արվում  է փոսալցման կամ հարթեցման եղանակով: «Մարզում այս պահին կա շուրջ 300 կմ երկարության ճանապարհահատված, որն ունի հիմնանարոգման կարիք: Այս տարի այդ 300 կիլոմետրից կհիմնանորոգվի 7-ը: Որոշակի ճանապարհներ կվերանորոգվեն նաև ճանապարհների սպասարկաման գումարների շրջանակներում»,-ավելացրեց Խաչատուր Խնձրցյանը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]