Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանացի մարզիկներին հաճելի Էր մրցել Հայաստանում. Օլիվեր Հայդն

Գերմանացի մարզիկներին  հաճելի Էր մրցել Հայաստանում. Օլիվեր Հայդն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մարզիկներին հաճելի Էր մասնակցել Հայաստանում հուլիսի 21-26-ը կայացած նետաձգության Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Օլիվեր Հայդնը:

Նրա խոսքով` մրցաշարը շատ լավ Էր կազմակերպված եւ շատ հետաքրքիր եւ համառ մրցապայքարում ընթացավ. Գերմանացի մարզիկները շատ մեդալների Էին հավակնում Էին, բայց ոչ բոլորին հաջողվեց առավելագույնս լավ հանդես գալ, ինչպես դա արեց թիմի առաջատար Ֆլորիան Քալունդը:

Հայդնն ընդգծեց, որ ինքը քաջ ծանոթ Է նախկին ԽՍՀՄ-ի նետաձիգներին, քանզի ժամանակին իր անձնական մարզիչն Է եղել հանրաճանաչ ռուս մարզուհի, օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի Նատալիա Բուտուզովան

«Ես ինքս ԳԵրմանիայի նետաձգության հավաքականի անդամ եմ եղել եւ լավ եմ պատկերացնում թիմի խնդիրները, որոնցից գլխավորը  մեդալներ նվաճելն է»,-ասել Է Հայդնը:

Ինչ վերաբերում Է իր թիմին, ապա այն հանգստի ժամանակ չունի. Երեւանից Գերմանիայի Բավարիա մարզ հասնելուց մի քանի օր անց գերմանացի նետաձիգները կմեկնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաք, որտեղ կմասնակցեն նետաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]