Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում «Հայաստան» տաղավարը ռեստորանային ձևավորումը կփոխի ազգագրականի

Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում «Հայաստան» տաղավարը 
ռեստորանային ձևավորումը կփոխի ազգագրականի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը օգոստոսի 1-ին տոնում է իր 75-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով yerkramas.org կայքը, հոբելյանից առաջ ցուցահանդեսի տնօրեն Վլադիմիր Պոգրեբենկոն ԶԼՄ-ներին պատմել է, որ այժմ իրականացվում են համալիրի վերականգնման աշխատանքներ: Պոգրեբենկոյի խոսքով՝ պետությունների տաղավարները պետք է դառնան այցեքարտներ և ցույց տան ժողովրդական առանձնահատկությունները, ապրելաձևը, մշակույթը, տնտեսական և արտադրական նվաճումները:

Այժմ իրենց ուղիղ նշանակմամբ ցուցահանդեսին աշխատում է երեք տաղավար՝ «Հայաստան»-ը, «Բելառուս»-ը և «Ղրղզստան»-ը, և փոփոխությունները կվերաբերեն դրանց ձևավորմանը:

Պոգրեբենկոյի կարծիքով՝ «Հայաստան» տաղավարում այսօր ավելի շատ ներկայացված է ռեստորանային թեմատիկան, ոչ թե ազգագրականը: «Տաղավարում այսօր կա «Արարատ» կոնյակի գործարանի թանգարան, որը ձևավորել է Պավել Կապլեվիչը, կա մանրանկարների թանգարան, հայկական գրականության գրադարան, նկարչական սալոններ: Սակայն, երբ մտնում ես, անմիջապես սեղաններ են, և բոլոր թվարկվածները չեն երևում, բայց ուզում ես տեսնել Հայաստանն իր ողջ հմայքով, որ ցուցահանդեսի հյուրերը ցանկանան Հայաստան գնալ: Գործընկերներս տեղեկացրին, որ շուտով տաղավարում կներկայացվի զբոսաշրջային ուղղություն: Այն արդեն վերանորոգվել է, հենց նոր, հոբելյանին ընդառաջ»,- նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]