Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բաբկեն Սրբազանն օրհնել է հայոց բանակի զինվորներին

Բաբկեն Սրբազանն օրհնել է հայոց բանակի զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպահանի հայոց թեմի առաջնորդ տեր Բաբկեն եպիսկոպոս Չարյանը հուլիսի 26-ին ներկա է գտնվել Հայաստանի զինվորների երդման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ազգային առաջնորդարանի հանրային կապի գրասենյակից, կանադահայ մի հայորդու բարերարությամբ բոլոր զինվորների համար պատրաստվել էին գրպանի հատուկ Նոր Կտակարան-սաղմոսներ: Արարողության ընթացքում ամեն զինվոր իր երդումից հետո ստացել է իր սեփական Նոր Կտակարանը՝ Բաբկեն Սրբազանի ձեռամբ:

Զորահանդեսով ուղեկցված հանդիսությունը փակվել է Սրբազան Հոր պատգամով: Սրբազանն իր գոհունակությունն է հայտնել այս եզակի արարողությանը ներկա գտնվելու համար և իր խոսքում մասնավորապես կարևորել է հայ զինվորի դերը հայոց կյանքում՝ մանավանդ հայրենիքի պաշտպանության գործում: Սրբազանն անփորձանք ծառայություն  է մաղթել բոլորին և ասել. «Քանի ունենք նման երիտասարդներ, հայոց ժողովուրդը ապրելու և գոյատևելու է: Կեցցե' հայոց բանակը, կեցցե' հայ զինվորը»:

Հանդիսավոր արարողության ավարտին գերաշնորհն այցելել է նաև զորամասի բուժկետ և աղոթել  բուժվող զինվորների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]