Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Woman.ru-ն Սոնա Ռուբենյանին հատուկ մրցանակ է հանձնել

Woman.ru-ն Սոնա Ռուբենյանին հատուկ մրցանակ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի woman.ru կայքի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք» մրցույթի իրենց սիրելիին: Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթել է մրցույթում և կայքի կողմից հատուկ մրցանակ է ստացել նորաձև մարգարտյա հավաքածու:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով woman.ru կայքը, ամբողջ մեկ ամսվա ընթացքում կայքի ընթերցողները քվեարկել են իրենց դուր եկած մասնակցի օգտին և մրցակցությունը հսկայական է եղել: Արդյունքում հաղթել է 17-ամյա Սոնա Ռուբենյանը: Մրցանակը Սոնային է հանձնել կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Կրուգլովան, ով նշել է, որ մեր պատվիրակի օգտին ընդհանուր առմամբ տրվել է 20 հազար ձայն, ինչը նշանակում է, որ Ռուբենյանն արդեն իսկ ունի երկրպագուների մեծ բանակ:


Սոնան նշել է, որ կարևոր են թե մեծ և թե փոքր նվաճումները: «Առաջին մրցութային օրն ամեն ինչ շատ բարդ էր, շատ ցածր գնահատականներ էին, որոնց ես չէի սպասում, բայց երկրորդ և երրորդ օրերին իրավիճակը կարգավորվեց»,- խոստովանել է երգչուհին: Նա նաև woman.ru-ին տեղեկացրել է, որ սեպտեմբերին մենահամերգով հանդես կգա ԱՄՆ-ում, ինչպես նաև հանրությանը կներկայացնի նոր տեսահոլովակ, այնուհետև` ձայնասկավառակ:

Բացի այդ, «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել այդ տարվա նոյեմբերի 28-ին և 29-ին` Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]